Եվրոպայի առաջնությունում Արփինե Դալալյանը 4-րդն է

Դեռ սպասվում են 109+ կգ գերծանր քաշային կարգում ծանրորդներ Գոռ Մինասյանի ու Վարազդատ Լալայանի մրցելույթները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Մոսկվայում ընթացող Եվրոպայի մեծահասակների առաջնության 87+ կգ քաշային կարգում Դալալյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Պոկում վարժությունում մեր ծանրորդուհին բարձրացրեց 95 կգ, իսկ հրում վարժությունում՝ 126 կգ կշռող ծանրաձողերը։ Այսպիսով երկամարտում նա գրանցեց 221 կգ արդյունք։

Լիանա Գյուրջյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Այսօր դեռ 109+ կգ գերծանր քաշային կարգում մրցահարթակ են դուրս գալու հայ ծանրորդներ Գոռ Մինասյանն ու Վարազդատ Լալայանը։

Հիշեցնենք՝ ապրիլի 10-ին Եվրոպայի առաջնությունում մրցումային մեկ օրվա ընթացքում հայ ծանրորդները տղամարդկանց մրցումներում նվաճեցին 3 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ` հասցնելով մեր հավաքականի մեդալների ընդհանուր հավաքածուն 5 ոսկե, 6 արծաթե և 6 բրոնզե մեդալի։ Իսկ կանանց մրցումներում 87 կգ քաշային կարգում Տաթև Հակոբյանին չհաջողվեց մեդալ նվաճել․ նա երկամարտի 221կգ արդյունքով իններորդն էր։