Բժիշկը պատմել է բիոհաքինգի ֆենոմենի և օրգանիզմի համար դրա օգտի մասին

Մեծ թվով բժիշկներ բիոհաքինգն օգտագործում են բուժառուների համար վաղ ախտորոշում կատարելու և առողջության կառավարման ծրագիր մշակելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Բիոհաքինգը կարող է օգուտ տալ օրգանիզմին, եթե այն օգտագործվի խելացի կերպով և բժշկի հսկողության ներքո։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է բարձրագույն կարգի բժիշկ-թերապևտ, Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի բժշկական կազմակերպությունների գործունեության համակարգման տեսչության տնօրեն, «Բիոհաքվածը» գրքի հեղինակ Ալեքսեյ Բեզիմյաննին։

«Բիոհաքինգը բժկության ուղղություններից մեկն է, ընկած է բժշկության միջկարգապահական մոտեցման, դեղագործության, սպորտի հատման կետում։ Այն մեզ մոտ եկել է ԱՄՆ-ից, երբ Սիլիկոնային հովտի ստարտափերները որոշեցին իրենց վրա փորձարկել առողջության լավացման, արդյունավետության և դիմացկունության բարձրացման զանազան տեխնոլոգիաները»,–ասել է Բեզիմյաննին։

Նա նշել է, որ եթե ցանկացած ոչ բժշկական ուղղության (այդ թվում՝ բիոհաքինգին) խելացի կերպով և բժշկի հսկողությամբ մոտենանք, դա անկասկած օգտակար է, քանի որ տեղեկատվական ռեսուրսների, նյութերի, ուղղությունների միջոցով ցանկացած շեշտադրում օգտակար կլինի սեփական օրգանիզմի, օրգանիզմի առանձնահատկությունների խորքային ուսումնասիրության առումով։

Շնչառությունը յոգայի մեթոդով կառավարելն օգնում է փրկվել կորոնավիրուսից

«Առհասարակ՝ որպեսզի մարդը ոչ միայն բժիշկներից իմանա, թե ինչ է տեղի ունենում իր օրգանիզմի հետ, այլև ինքն էլ իմանա` ինչպես արձագանքել, եթե ինչ-որ բան այն չէ»,-հավելել է նա։

Մասնագետի խոսքով` մեծ թվով բժիշկներ բիոհաքինգն օգտագործում են բուժառուների համար վաղ ախտորոշում կատարելու և առողջության կառավարման ծրագիր մշակելու համար։

«Փաստացի, բիոհաքինգը պատճառ է դարձել, որ երիտասարդ, ակտիվ, խելացի բնակչությունը դիմի բժիշկներին առաջին հերթին ախտորոշման համար, քանի որ մարդիկ սկսել են արդեն երիտասարդ տարիքում գումար վաստակել իրենց մտավոր աշխատանքով և հասկացել են, որ ուզում են խելացիորեն մոտենալ ոչ միայն փող աշխատելուն, այլև սեփական առողջությանը»,-ասել է բժիշկը։

Հենց այստեղ է, որ նրանց օգնության է հասել բիոհաքինգը՝ որպես առողջության բարելավման տեխնոլոգիաներից մեկը։

Շներով յոգա. թուլանալու և ճիշտ շնչելու գաղտնիքը բացահայտվել է Լոնդոնում. տեսանյութ