Արցախի Շոշ բնակավայրում գնդիկաբեկորային ռումբ է հայտնաբերվել

Ռումբը վնասազերծվելու է տեղում, ուստի կարող է պայթյունի ձայն լսվել, տեղեկացնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Արցախի Ասկերանի շրջանի Շոշ համայնքի տնամերձ հողամասերից մեկում հայտնաբերվել է գնդիկաբեկորային ռումբ։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության լրատվության բաժինը։

«Սակրավորները քիչ հետո այն կվնասազերծեն տեղում»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԱԻՊԾ-ից հորդորում են պայթյունի ձայն լսելու դեպքում խուճապի չմատնվել։

«The Halo trust»-ը զինամթերքի պայթեցման աշխատանք է իրականացնելու Իվանյան գյուղում