Ապրիլի 7-ին էլ՝ Մայրության ու գեղեցկության տոնին, մի խումբ կանայք որոշեցին իրենց բողոքն արտահայտել Կառավարության շենքի մոտ։ Կարմիր ներկ, հավկիթներ, թուրքական ֆես․ կանայք եկել էին պահանջելու վարչապետի հրաժարականը։ Մայրության ու գեղեցկության տոնին շնորհավորանքների փոխարեն ոստիկանները նրանց ձեռքերը ոլորեցին, քաշքշեցին, մեքենաները նստեցրեցին ու բերման ենթարկեցին։ Ավելի ուշ Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարեց՝ կանանց նկատմամբ ոստիկանները ոչ համաչափ ուժ են կիրառել։
Շաբաթվա ամենացավալին հայ գերիների վերադարձի մասին ապատեղեկատվությունն էր։
Այս շաբաթ մեր քաղաքում նոր, սկանդալային «դեմք հայտնվեց»՝ «Անվախ աղջիկը» կանգնեց Կառավարության N3 շենքի առջև։ Չնայած աջից ու ձախից թափվող քննադատություններին՝ բրոնզաձույլ արձանը տեղում մնաց։
Լրագրությունը մարդու մասին է ու մարդու համար․ անօթևան մնացած տիկին Գայանեն Sputnik Արմենիայի լուսաբանման շնորհիվ գլխին տանիք ունեցավ։
Անցնող շաբաթվա մյուս իրադարձություններն ու հետաքրքիր դրվագները՝ Sputnik Արմենիայի լուսանկարիչների աչքերով։