Զոհերի աճյունների որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել. Արցախի ԱԻՊԾ

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են Ադրբեջանի վերահսկողությանն անցած Հադրութում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Ապրիլի 9-ին Արցախի` Ադրբեջանի վերահսկողությանն անցած Քաշաթաղի շրջանի հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Տեղեկությունը հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Որոնողափրկարարական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում:

Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 աճյուն, որից 27-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են:

ՊՆ–ն զոհերի թիվ է տրամադրել. Փաշինյանի հայտնած տվյալների հետ դրանք չեն համապատասխանում