Ո՞ր դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունը կմասնակցի ընտրություններին

ՀՀ առաջին նախագահի գլխավորած կուսակցությունը համագումար անցկացնելու նախնական օր է որոշել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է համագումարի։ Տեղեկությունը հրապարակվել է ՀԱԿ–ի Facebook–յան էջում։

«Նախնական որոշմամբ` այն նշանակվել է մայիսի 1-ին։ Համագումարի ընթացքում, թերևս, ՀԱԿ-ը կտա ընտրություններին մասնակցել-չմասնակցելու և ածանցյալ այլ հարցերի պատասխանները»,– նշված է հաղորդագրության մեջ։

Եթե ֆորսմաժոր չլինի, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցությունը կմասնակցի ընտրություններին, ամենայն հավանականությամբ՝ միայնակ։

Հիշեցնենք՝ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանըհայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։