ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Հայ ծանրամարտիկները փայլեցին Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում, որն անցկացվում է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում։ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն:
Սամվել Գասպարյանը երկամարտում գրանցեց 390 կգ (176+214) և 10 կգ–ով գերազանցեց երկրորդ տեղը գրաված Արսեն Մարտիրոսյանին՝ 380 կգ (171+209):
Պոկում վարժությունում նա նվաճեց փոքր արծաթ։
Կարեն Ավագյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը` բրոնզե մեդալակիր
Այսօր մրցահարթակ դուրս կգան նաև Տաթև Հակոբյանը (87 կգ) և աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ):
Լիանա Գյուրջյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր