Արքայազն Ֆիլիպի հուղարկավորությունը տեղի կունենա նրա մահից մեկ շաբաթ անց

Սպասվում է, որ հուղարկավորության օրը լռության րոպե կհայտարարվի։ Բրիտանական հեռուստաալիքները ուղիղ եթերում կհեռարձակեն արարողությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 17-ին Վինձորի դղյակում գտնվող մատուռում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հունական արմատներով ու կոպիտ հումորով Էդինբուրգի դուքսը՝ արքայազն Ֆիլիպը

Հրաժեշտի արարողությունը կանցնի ընտանիքի ու հարազատների նեղ շրջանակում՝ մոտ 30 հոգու մասնակցությամբ:

Սպասվում է, որ հուղարկավորության օրը լռության րոպե կհայտարարվի։ Հուղարկավորությունը կառավարական չի լինի. այդպես է ցանկացել արքայազն Ֆիլիպը:

Բրիտանական հեռուստաալիքները ուղիղ եթերում կհեռարձակեն արարողությունը։

Հիշեցնենք` 99-ամյա արքայազն Ֆիլիպի մահվան մասին ապրիլի 9-ին հայտնել էր Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայությունը։ Հունիսի 10-ին նա կդառնար 100 տարեկան։

Նիկոլ Փաշինյանին խորապես վշտացրել է 99-ամյա արքայազնի մահը