Արցախի նախագահականում քննարկվել է բռնազավթված համայնքների իրավական կարգավիճակի հարցը

Քննարկվել են նաև տեղահանված անձանց բնակարանային ապահովվածության հետ կապված հարցերի հնարավոր լուծումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik.Արցախի նախագահի գրասենյակում կայացել է պատերազմական գործողություններով պայմանավորված իրավական հիմնախնդիրների լուծման աշխատանքների համակարգման խորհրդի հերթական նիստը՝ ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են մի շարք իրավական հիմնախնդիրների լուծմանն առնչվող նախագծեր:

ՀՀ նախագահը խոսել է Արցախի հիմնախնդրի ծագման մասին ու հիշեցրել Պուտինի խոսքերը

Առանձնահատուկ քննարկում է ծավալվել տեղահանված անձանց բնակարանային ապահովվածության հետ կապված լուծումների շուրջ։ Առաջարկվել է նախատեսել տեղահանվածների համար բնակֆոնդի վարձակալման պայմանների խախտման դիմաց պատասխանատվության, ինչպես նաև պետության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի հարկադիր օգտագործման միջոցներ:

Հյուրանոցներում տեղ չկա. արցախցիներին բնակեցնելու գործընթացն առայժմ դադարեցվում է

Քննարկվել են նաև ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներին սոցիալական աջակցություն տրամադրելու, տեղահանվածների աշխատանքային ստաժի վերականգնման, քաղաքացիական զոհերի ու բռնազավթված համայնքների իրավական կարգավիճակների հարցերը։

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ խորհրդի հավանությանն արժանացած նախագծերը օրենքով սահմանված կարգով ներկայացվելու են գործադիր ու օրենսդիր մարմինների հաստատմանը։

Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահին ներկայացրել է մոսկովյան այցի արդյունքները