ԱՄՆ–ի Լուիզիանա նահանգում տորնադո է մոլեգնել, կա զոհ

Լուիզիանայում տեղի ունեցած պտտահողմը ոչնչացրել է ութ բնակելի տուն, վնասել հինգ ավտո մեքենա և մի քանի կցորդիչ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. Ամերիկյան Լուիզիանա նահանգում մոլեգնած պտտահողմի պատճառով մեկ մարդ մահացել է, յոթը` վնասվածքներ ստացել: Տեղեկությունը հայտնում է տեղական KATC հեռուստաալիքը:

Հզոր տորնադո Ղրիմում. ականատեսները տեսագրել են բնության պոռթկումը

Սենթ Լենդրի շրջանի ղեկավար Ջեսսի Բելարդի խոսքով՝ այսօր երեկոյան տորնադոն հարված է հասցրել տեղի երկու բնակավայրերին:

Բնության արհավիրքից տուժած անձինք տեղափոխվել են հիվանդանոց: Մասնագետները փողոցները մաքրում են աղբից ու բեկորներից, վերականգնում էլեկտրաէներգիայի մատակարարումը:

ԱՄՆ-ում մոլեգնած «Հաննա» փոթորիկը քանդել է «Թրամփի պատի» մի հատվածը. տեսանյութ

Տորնադոն ոչնչացրել է ութ տուն, վնասել հինգ ավտոմեքենա և մի քանի կցորդիչ:

Տորնադոն քաղաքը գրեթե ջնջել է երկրի երեսից. ԱՄՆ–ի սարսափելի աղետի հետևանքները. տեսանյութ