«The Halo trust»-ը զինամթերքի պայթեցման աշխատանք է իրականացնելու Իվանյան գյուղում

ԱԻ պետական ծառայության սակրավորներն էլ ռուս գործընկերների հետ հետախուզական աշխատանքներ են իրականացնում Ստեփանակերտի ու Ասկերանի մերձակա անտառներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. «The Halo trust» ոչ կառավարական ականազերծող կազմակերպությունն այսօր Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի վարչական տարածքում կիրականացնի հայտնաբերված զինամթերքի պայթեցման աշխատանք: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Նշվում է, որ ԱԻ պետական ծառայության սակրավորները ռուս գործընկերների հետ մեկտեղ հետախուզական աշխատանքներ են իրականացնում Ստեփանակերտ և Ասկերան քաղաքների մերձակա անտառային տարածքներում:

Հայտնաբերված և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքը, որպես կանոն, կոչնչացվի տեղում:

ԱԻՊԾ–ն խնդրում է պայթյունների ձայներ լսելու դեպքում չանհանգստանալ:

«ՀԱԼՈ թրաստի» վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ԱրցախիԱԱԾ