Զոհված զինծառայողների աճյուններն ու անհետ կորածներին որոնում են Կովսականի ուղղությամբ

ԱՀ ԱԻՊԾ–ն հայտնել է, թե մինչ օրս Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում քանի աճյուն է հայտնաբերվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik․ Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Կովսականի (Զանգելան) ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ԱՀ ԱԻՊԾ մամուլի ծառայությունը։

Պատերազմից 6 ամիս անց գտնվել է Հայաստանի հավաքականի նախկին բասկետբոլիստի աճյունը

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առայսօր, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1539 է:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ