Երևան-Գյումրի երկաթգծի աշխատանքը վերականգնվել է. ճանապարհը բացել են

Ճանապարհը փակ էր առավոտից, ինչի հետևանքով խախտվել է գնացքների երթևեկության ժամանակացույցը: Գրձելյանը հայտնեց, որ ժամը 18։30-ին Երևան–Գյումրի գնացքը ժամանակացույցի համաձայն գործել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Շիրակցի գերիների հարազատները բացել են Երևան-Գյումրի երկաթգիծը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի պատասխանատու Ռուբեն Գրձելյանը։

ՊՆ շենքից ուղղաթիռով էվակուացում են աշխատակիցներին. տեսանյութ

Նշենք, որ ճանապարհը փակ էր առավոտից, ինչի հետևանքով խախտվել է գնացքների երթևեկության ժամանակացույցը:
Գրձելյանը հայտնեց, որ ժամը 18։30-ին Երևան–Գյումրի գնացքը ժամանակացույցի համաձայն գործել է։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գերիների հարազատները քիչ առաջ բացեցին Գյումրի-Երևան և Գյումրի-Վանաձոր մայրուղիները: Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ ՊՆ-ն ընդունել է անհետ կորածների և գերեվարված զինվորականների շուրջ 50 հարազատներին։

Հիշեցնենք, որ այսօր առավոտից անհետ կորած զինծառայողների ծնողները փակել էին նաև երկաթուղային ճանապարհը Գյումրու Բայանդուր և Իսահակյան գյուղերում։ Էլեկտրագնացքները մնացել էին կայարաններում։