Շիրակի մարզը շարունակում է «շրջափակման» մեջ մնալ. գերիների հարազատները պայման են դրել

Ճանապարհները փակել են 2020 թվականի դեկտեմբերի 16-ին Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Շիրակի մարզից գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները շարունակում են փակ պահել Գյումրի-Երևան մայրուղին: Այս պահին փակ են մայրուղու Հոռոմի խաչմերուկի հատվածը, Ազատանի մուտքը, Գյումրի-Վանաձոր միջպետական, ինչպես նաև Աշոցքից Գյումրի մտնող ճանապարհները: Առավոտից փակ է նաև գնացքների ճանապարհը՝ Իսահակյան և Բայանդուր գյուղերի հատվածում:

Գերիների հարազատները Շիրակի մարզում ճանապարհներ են փակել

Ավելի վաղ գերիներից մեկի հարազատը Sputnik Արմենիայի թղթակցին ասել էր, որ ճանապարհը կբացեն միայն իրենց հարազատների վերադարձի մասին ստույգ ու սպառիչ տեղեկություն ստանալուց հետո:

Հիշեցնենք, որ ճանապարհները փակել են 2020 թվականի դեկտեմբերի 16-ին Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները:

Իրավիճակը սրվեց երեկ` նոյեմբերի 8–ին, երբ «Էրեբունի» օդանավակայանում գերիների խմբին սպասող ծնողներին հայտնեցին, որ Բաքվից դատարկ ինքնաթիռ է ժամանել:

Անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են երկաթուղային ճանապարհը