Ռազմական բուհի կանացի դեմքը. նրանց կողքին տղամարդիկ ավելի կարգապահ են դառնում

Բանակը կնոջ գո՞րծ է։ Sputnik Արմենիան զրուցել է կին զինվորականների հետ ու ստացել այս հարցի պատասխանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում սովորող և աշխատող կանայք քիչ չեն։ 2014թ․-ից ի վեր բուհ են ընդունվում նաև աղջիկները։ Սկզբում ղեկավարությունը նրանց ուսման հետ կապված որոշ կասկածներ ու մտավախություններ ուներ, բայց հիմա, երբ աղջիկներից շատերը ծառայում են զինվորական տարբեր ստորաբաժանումներում, մտավախությունները երկրորդ պլան են մղվել։

Քառորդ դար զինված ուժերում

Ավագ ենթասպա Անժելա Բագիրյանը զինված ուժերից զորացրվել է երկու տարի առաջ, բայց ծառայությունը լիովին թողնել չի կարողացել։ Նա քաղաքացիական պաշտոնի է անցել ռազմական համալսարանում, որտեղ էլ անցկացրել է կյանքի 25 տարին։ Անժելան այստեղ է 1994թ․-ից՝ ուսումնական հաստատության հիմնադրման սկզբից, անձամբ ծանոթ է եղել Վազգեն Սարգսյանի հետ, հիշում է նրա կատակներն ու արտահայտությունները։

Ռազմական բուհի կանացի դեմքը. նրանց կողքին տղամարդիկ ավելի կարգապահ են դառնում

«25 տարին մի օրվա պես անցավ։ Ծառայությանս վերջին օրը, երբ հանեցի զինվորական համազգեստս, շատ տխուր էի, նույնիսկ աչքերս լցվեցին։ Զինվորական բաճկոնը հիմա էլ կախված է աշխատավայրիս պահարանում, ամեն առավոտ նայում եմ դրան, երբեմն նույնիսկ փորձում եմ, որպեսզի վստահ լինի, որ պահպանել եմ կազմվածքս»,-ասում է նա։

Ռազմական բուհի կանացի դեմքը. նրանց կողքին տղամարդիկ ավելի կարգապահ են դառնում

Բագիրյանը խոստովանում է, որ զինվորական համազգեստը սիրել է վաղ մանկությունից։ Նա ռուսական դպրոց է գնացել, որտեղ հաճախել են զինվորականների երեխաները, և արդեն այն ժամանակներից հիացել է համազգեստ հագած մարդկանց կեցվածքով։

«Եսթեր, բա քեզ պե՞տք էր». ռազմական համալսարանի կուրսանտ աղջիկները կոտրում են կարծրատիպերը

Բախտի բերմամբ հայտնվել է համալսարանում և համակարգել է նախարարության և զինվորական ստորաբաժանումների միջև կապը։ Հիշում է, որ ծառայության սկզբում տղամարդիկ կասկածամտորեն էին վերաբերվում համազգեստով կանանց, մտածում էին, որ գլուխ չեն հանի։ Հիմա վերաբերմունքն այլ է․ ոչ միայն հարգում են, այլև վստահում ու աջակցում։

Անժելան տիրապետում է զենքի տարբեր տեսակների և շատ դիպուկ է կրակում, ինչի համար ծառայակիցները նրան «շրջազգեստով Վարաշիլովյան հրաձիգ» են անվանում։

«Երբեք չեմ զղջացել և չեմ զղջա, որ քառորդ դար նվիրել եմ զինված ուժերին։ Դա կարևոր աշխատանք է, և ես միշտ էլ հաճույքով եմ կատարել այն»,-խոստովանեց նա։

Ծառայության մեջ է մեծացել

Կապիտան Հասմիկ Օհանջանյանն արդեն 27 տարի է` ծառայում է զինված ուժերում, բոլոր տարիները՝ համալսարանում։ Ծնողները հանգիստ են վերաբերվել դստեր ընտրությանը։ Նա շատ պատասխանատու է և հատուկ ակնածանքով է վերաբերվում իր աշխատանքին։ Զինված ուժերում խտրականություն չի տեսել, բայց նկատել է, որ կին զինվորականների նկատմամբ հանրության վերաբերմունքը փոխվում է, և դա ուրախացնում է նրան։

Ռազմական բուհի կանացի դեմքը. նրանց կողքին տղամարդիկ ավելի կարգապահ են դառնում

«Ես երկու երեխա ունեմ, և նրանցից ոչ մեկը չի ուզում զինվորական դառնալ, բայց ես օրինակ եմ դարձել եղբորս երեխաների համար։ Նրանք ռազմական բուհեր են ընդունվել։ Չգիտեմ, թե ինքս ինչպես կվերաբերվեի, եթե աղջիկս ասեր, որ զինվորական է ուզում դառնալ, բայց երևի մանրամասն կներկայացնեի ծառայության բոլոր բարդություններն ու ուրախությունները, ու թող նա արդեն ընտրեր»,-ասում է կապիտանը։

Կտավ եմ պատվիրել` Ղազանչեցոց վանքը, որ Շուշիի մեր տանը կախենք. զրույց մայոր Իսախանյանի հետ

Հասմիկը զինվորական համազգեստին նվազ հոգածությամբ է վերաբերվում, քան Անժելան։ Փոխարենը նա սիրում է լինել խնամված, տարբեր զարդեր կրել։ Իր կուրսանտների հետ հաճախ է դաստիարակչական զրույցներ անցկացնում, խորհուրդ է տալիս, թե ինչպես պահեն իրենց ենթակաների և ծառայակիցների հետ։ Գլխավոր խորհուրդն է՝ չմոռանալ սեփական տեսքի մասին։

«Բանակին պետք են կանայք, մեր ներկայությամբ տղամարդիկ ավելի զուսպ ու կարգապահ են դառնում»,-համոզված է նա։

Երազում է պայուսակում գնդացիր պահելու մասին

Կուրսանտ Մելանյա Խաչանեսյանը դեռ ռազմական համալսարանի առաջին կուրսում է։ Փոքր ժամանակ ուզում էր կանանց հատուկ մասնագիտություն ընտրել՝ ուսուցիչ կամ բժիշկ, բայց երբ եկավ բուհ ընդունվելու ժամանակը, հասկացավ, որ ուզում է զինված ուժերում ծառայել։ Բնականաբար, հարցուփորձ արեց ծանոթներին, «գուգլեց» և հենց այս բուհն ընտրեց սպա դառնալու համար։

Ռազմական բուհի կանացի դեմքը. նրանց կողքին տղամարդիկ ավելի կարգապահ են դառնում

«Ծնողներս դեմ էին, հատկապես մայրս, բայց ես չէի պատկերացնում և չեմ պատկերացնում, որ այլ կերպ կարող է լինել։ Արդեն ինքս ինձ ուրիշ ոլորտում չեմ տեսնում»,-ասում է նա։

Մելանյան խոստովանում է, որ առանձնապես նման չէ իր տարեկից աղջիկներին, աղջկական թեմաներն իրեն բոլորովին չեն հետաքրքրում։ Գրեթե երբեք բարձրակրունկ չի հագնում, միայն երբեմն ինքն իրեն երես է տալիս թեթև դիմահարդարմամբ։ Կուրսի տղաների հետ ընկերներ են, առայժմ կոնֆլիկտներ չեն եղել, ավելին՝ տղաները միշտ զուսպ են և փորձում են ջենտլմեն լինել։ Կուրսում բացարձակ իրավահավասարություն է, աղջիկների հանդեպ ավելորդ ներողամտություն չկա։

-Կրակել կարողանո՞ւմ ես։

-Իհարկե։

-Ո՞րն է քո սիրած զենքը։

-Կալաշնիկովի գնդացիրը։

-Կնոջ պայուսակում կտեղավորվի՞։

-Իմ պայուսակում կտեղավորվի,- ծիծաղելով ասում է նա։

Ռազմական բուհի կանացի դեմքը. նրանց կողքին տղամարդիկ ավելի կարգապահ են դառնում

«Մաճառ 44»․ ինչպես Լոնդոնից եկած հայուհին բարեգործական ռեստորան բացեց Երևանում