Պայմանագրային զինծառայողների առավելագույն տարիքը կփոփոխվի

Կառավարությունը հավանության է արժանացրել «Լուսավոր Հայաստանի» նախագիծը և փոփոխություններ առաջարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik․ Պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը կփոփոխվի։ Այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում՝ ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

ՀՀ կառավարությունը համաներում է հայտարարում զինծառայությունից խուսափողների համար

«ՀՀ կառավարությունը առաջարկներ է ներկայացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության մշակած օրենքի նախագծի վերաբերյալ, որով նախատեսվում է պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը բարձրացնել մինչև 63 տարեկան։ Կառավարությունն առաջարկել է սպայական և շարքային տարբեր կոչումների համար տարբեր տարիքային շեմեր», - ասել է Գորգիսյանը։

Այժմ պայմանագրային զինվորական ծառայության մեջ ներգրավվելու հնարավորություն չկա 40-ն անց քաղաքացիների համար։ ԼՀԿ-ն առաջարկում էր այդ շեմը բարձրացնել մինչև 63 տարեկանը: Կառավարությունը առաջարկել է տարիքը սահմանել 45:

Գորգիսյանի խոսքով՝ իրենց խմբակցությունը համաձայն է կառավարության առաջարկի հետ։

Կառավարությունը առաջարկել է նաև պահեստազորի շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմում հաշվառված անձանց համար գործող 45 տարեկանի շեմը դարձնել 50, փոխգնդապետի համար` 50-ից 55, գնդապետի համար 55-ից 58:

Վաղարշակ Հարությունյանն ու Անահիտ Ավանեսյանը զինծառայողներին վերաբերող հարցեր են քննարկել