ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik․ Ծանրմարտի Եվրոպայի առաջնությունում երկամարտի 227 կգ արդյուքով հին աշխարհամասի բրոնզե մեդալը կանանց 81 կգ քաշային կարգում նվաճեց Լիանա Գյուրջյանը։ Եվս մեկ մեդալ՝ փոքր արծաթե, հայ մարզուհին նվաճեց հրում վարժությունում։
18-ամյա Լիանա Գյուրջյանն առաջին անգամը չէ, որ կանգնում է պատվո պատվանդանին։ Եվրոպայի 2019 թվականի առաջնությունում հայ մարզուհին նորից աչքի էր ընկել` հրում վարժությունում երկրորդ տեղը զբաղեցնելով։։ Հենց այս վարժությունն է համարվում Լիանայի ուժեղ կողմը մրցումներում։ Եվ Մոսկվայում հենց հրում վարժությունում ցույց տված արդյունքն ապահովեց Գյուրջյանին ոչ միայն փոքր մեդալը, այլ նաև մեծ մեդալը՝ երկամարտում։
Պոկում վարժությունից հետո Լիանան 98 կգ արդյունքով վեցերորդն էր։ Բայց հայ ծանրորդը վստահ ու նպատակասլաց երեք մոտեցում ուներ հրում վարժությունում։ Երեք դեպքում էլ Գյուրջյանը մոտեցումները հստակ կատարեց` վերջնական մոտեցման ժամանակ գլխավերևում պահելով 129 կգ կշռող ծանրաձողը։ Այսպիսով` հայ մարզուհին վաստակեց երկու մեդալ՝ արծաթե և բրոնզե ու թարմացրեց Հայաստանի ծանրամարտի հավաքականի մեդալների հավաքածում։
Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնության չեմպիոնները հայտնի են
Այսօր ավելի ուշ երեկոյան մրցահարթակ դուրս կգան 96 կգ քաշային կարգի տղամարդիկ։ Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնելու են 89 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը, որը փոխել է քաշային կարգը և Եվրոպայի 2019 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր Դավիթ Հովհաննիսյանը։