Կարո՞ղ է պատվաստումը կանխել կորոնավիրուսը. պատասխանում է բժիշկ Մյասնիկովը

Մյասնիկովի խոսքով՝ կորոնավիրուսը 90 տոկոսով սովորական սուր շնչառական հիվանդություն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Կորոնավիրուսի դեմ պատվաստումը թույլ է տալիս խուսափել հիվանդության ծանր ընթացքից, ինչպես նաև մահացու ելքից։ Այս մասին հայտնի բժիշկ և հաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովն ասել է «Պոլնի կոնտակտ» YouTube-յան հաղորդման եթերում։

Հայաստանը պատրաստվում է ևս 800 մլն դրամի պատվաստանյութ ներկրել

Ըստ նրա՝ հիվանդությունը կանխել դեռ հնարավոր չէ նույնիսկ պատվաստումների օգնությամբ։

«Պատվաստումը ես համարում եմ որպես հիվանդության ծանր ընթացքից և մահից խուսափելու միջոց։ Եվ այսօրվա դրությամբ սա դեռ հարյուրտոկոսանոց երաշխիք է, քանի որ պատվաստվածներից դեռ ոչ ոք ծանր չի հիվանդացել և չի մահացել», - ասել է նա։

Մյասնիկովի խոսքով՝ կորոնավիրուսը 90 տոկոսով սովորական սուր շնչառական հիվանդություն է։ Մնացած 10 տոկոսի դեպքում պացիենտների մոտ «քովիդ թոքաբորբ» է առաջանում, որից պատվաստումը պետք է պաշտպանի ինչպես տեսականորեն, այնպես էլ գործնականում։

«Եթե դու վիրուսի մի շտամ ես տարել, հակամարմինները քեզ մյուսից չեն պաշտպանի»,-նշել է բժիշկը։

Բժիշկը հերքել է կորոնովիրուսի դեմ պատվաստման միջոցով բնակչության «չիպավորման» միֆը

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը պաշտպանում է բոլոր մուտացիաներից։