Ժիրինովսկին ՌԴ-ի իշխանությանը կոչ է արել դադարեցնել ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ

Ժիրինովսկին Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել փակել օդային սահմանները բոլոր այն երկրների հետ, որտեղ կորոնավիրուսային իրավիճակը կրկին սրվել է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկում է դադարեցնել Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը։ Այս մասին քաղաքական գործիչը գրել է իր Telegram-ալիքում։

Բժիշկը հերքել է կորոնովիրուսի դեմ պատվաստման միջոցով բնակչության «չիպավորման» միֆը

«Պետք է շտապ դադարեցնել Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը։ Համենայնդեպս, այնքան ժամանակ մինչև այնտեղ կորոնավիրուսի վարակման դեպքերի անկում գրանցվի», - գրել է Ժիրինովսկին ։

Նրա խոսքով` եթե Թուրքիայից վերադարձող ռուս զբոսաշրջիկները նպաստեն վիրուսի տարածմանը, դա մեծ պարտություն կլինի ռուսական կառավարության համար:

Ժիրինովսկին Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել փակել օդային սահմանները բոլոր այն երկրների հետ, որտեղ հիվանդացության աճ է սկսվել:

Ապրիլի 8-ին Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերի օրական աճը վերջին 10 օրվա ընթացքում 7-րդ անգամ ռեկորդ է գրանցել՝ կազմելով 55 941։