Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Հայաստանի բռնցքամարտի հավաքականի ավագ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած երկրորդ մենամարտում հաղթել է ազգությամբ թուրք, Ուկրաինան ներկայացնող Բինալի Շախմանդարովին։
Բաչկովը մրցակցին նոկաուտի է ենթարկել առաջին իսկ ռաունդում:
Հայաստանի կանանց ազգային հավաքականը հաղթեց Լիբանանին
Հիշեցնենք, որ գյումրեցի բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում առաջին մենամարտն անցկացրել էր անցած տարվա հոկտեմբերի 9-ին` Դուբայում տեղի ունեցած «Rotunda Rumble IV» երեկոյի ընթացքում։ 8-ռաունդանոց մենամարտում գյումրեցի մարզիկն ուժերն էր չափել Վենեսուելայի ներկայացուցիչ Սամուել Գոնսալեսի հետ: Բաչկովը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր: