ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Հանդիպմանն անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգին: Մտքեր են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Լին Թրեյսին Հայաստանում ԱՄՆ–ի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակվել է 2018թ.–ին։ Մինչ այդ նա եղել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականը: Նախկինում զբաղեցրել է Ռուսաստանում ու Թուրքմենստանում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնը, եղել ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Հարավային և Կենտրոնական Ասիայի երկրների գծով:
Թաթոյանն առաջնակարգ օմբուդսման է․ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան