Արարատ Միրզոյանը կհանդիպի ՌԴ Պետդումայի նախագահի հետ

ՌԴ Պետդումա կայցելեն Հայաստանի և Ուզբեկստանի խորհրդարանների պատվիրակությունները խոսնակների գլխավորությամբ։ 
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հաջորդ շաբաթ կհանդիպի հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ինքը՝ Վոլոդինը, տեղեկացնում է Պետդումայի մամուլի ծառայությունը։

Նավալնին օգտվում է արևմտյան հատուկ ծառայություններից․ Վոլոդինն` «ուղարկած մարդու» մասին

«Հաջորդ շաբաթ նախատեսված են միջազգային հանդիպումներ։ Պետդումա կայցելեն Հայաստանի և Ուզբեկստանի խորհրդարանների պատվիրակությունները խոսնակների գլխավորությամբ։  Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Ուզբեկստանի խորհրդարանի սենատի նախագահ Թանզիլա Նարբաևայի հետ երկկողմ հանդիպումների ընթացքում մենք կշարունակենք միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման երկխոսությունը»,-ասել է Պետդումայի ղեկավարը։

Արարատ Միրզոյանի ու Վյաչեսլավ Վոլոդինի հանդիպումը նախատեսված է ապրիլի 13-ին։