Վերիշենում 36-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող գործիքով խփել է 30–ամյա համագյուղացու կրծքին

«Կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխված տղամարդն ի վիճակի չի եղել բացատրություն տալու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի 30-ամյա բնակիչը ապրիլի 7-ին, ժամը 00.15-ի սահմաններում, 36–ամյա համագյուղացու տան ննջասենյակում սուր կտրող-ծակող գործիքով խփել է նրա կրծքավանդակին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Գյումրիում կրկին սպանություն է տեղի ունեցել, զոհը 26 տարեկան երիտասարդ է

«Ապրիլի 7-ին, ժամը 02.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Վերիշեն գյուղի 36-ամյա մի բնակիչ։ Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չի եղել բացատրությաւն տալու»,–մշված է հաղորդագրության մեջ:

Նույն օրը Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (Սպանության փորձը) 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

30-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ՁՊՎ:

Կատարվում է նախաքննություն:

Սպանություն Լոռիում. 35–ամյա տղամարդը մահացել է մինչև հիվանդանոց հասնելը