ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ստեփանակերտից մոտ 15 կմ հեռավորության վրա՝ անտառային գոտում, հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ, այնուհետև օգնության են գնացել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը։
«Կրակը տարածվել է մոտ 10հա տարածքի վրա, հիմնականում այրվում են տարածքում առկա թփերը։ Փրկարար ծառայողներն այս պահին դեպքի վայրում են և ձեռքի միջոցներով փորձում են մարել կրակը», – նշված է հաղորդագրության մեջ։
Ռուս խաղաղապահները հասցեական մարդասիրական օգնություն են բաժանել Արցախում
Հրդեհի բռնկման պատճառը և վնասի չափը կճշտվի հրդեհաշիջման աշխատանքներից հետո։