ՊՆ-ի աշխատակիցներն արդեն 11 ժամ է չեն կարողանում շենքից դուրս գալ

Родственники пропавших без вести военнослужащих перед зданием министерства обороны (23 ноября 2020). Еревaн
Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր ժամը 11-ից փակել են ՊՆ-ի շենքի բոլոր մուտքերն ու ելքերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցներն արդեն 11 ժամ է չեն կարողանում շենքից դուրս գալ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները շրջափակել են ՀՀ պաշտպանության նախարարության շենքը։

Акция протеста родственников попавших в плен военнослужащих перед Домом правительства (11 февраля 2021). Еревaн
«Երեխուն դիտավորյալ են կորցրել». անհետ կորած զինծառայողների ծնողներն ԱԺ-ում են

«Արդեն 11 ժամ է աշխատանքի վայրում ենք, չենք կարողանում տուն գնալ։ Այսօր  ժամը 11-ից մի քանի տասնյակ մարդիկ փակել են ՊՆ շենքի բոլոր մուտքերն ու ելքերը։ Տեղում ոստիկանության աշխատակիցներ կան, բայց ոչինչ չեն ձեռնարկում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց աշխատակիցներից մեկը։

Հիշեցնենք` ժամեր առաջ Facebook-ում ակցիայի մասնակիցներից մեկն ուղիղ եթերում խնդրել էր անհետ կորածների հարազատներին, ինչպես նաև սրտացավ մարդկանց միանալ ակցիային:

Նշենք, որ ո՛չ ՊՆ-ից, ո՛չ ոստիկանությունից առայժմ պաշտոնական մեկնաբանություն ստանալ չի հաջողվում: