ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում բնակվող 58-ամյա մի կին Երևանի Օհանովի փողոցի մի խանութից գողություններ է արել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ են ստացել ու գործի անցել։
«Կասկածվողը հայտնաբերվել է ու բերման ենթարկվել բաժին։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ բերման ենթարկվածը մի քանի օրվա ընթացքում նույն խանութից երեք տասնյակից ավելի գողություն էր արել՝ հափշտակելով տարբեր իրեր, որոնց մի մասը հայտնաբերվել և առգրավվել է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքերի հանգամանքները պարզվում են։