Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը 80 մլն չափաբաժին պատվաստանյութ կմատակարարի Գերմանիա

Տեղեկացվում է, որ Moderna-ն կարող է նաև Գերմանիայում իր պատվաստանյութի արտադրությունը հիմնել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ամերիկյան Moderna ընկերությունը մտադիր է կորոնավիրուսի դեմ իր ստեղծած պատվաստանյութի 80 միլիոն չափաբաժին մատակարարել Գերմանիա և դիտարկում է Գերմանիայում արտադրություն հիմնելու հնարավորությունը։ Տեղեկությունը հայտնել է ընկերության եվրոպական ներկայացուցչության ղեկավար Դեն Սթեյները:

Իլոն Մասկը փոխել է իր կարծիքը պատվաստումների մասին, բայց ինքը չի պատրաստվում պատվաստվել

Ավելի վաղ Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը հայտարարել էր, որ Գերմանիան կարող է ստանալ այդ ընկերության պատվաստանյութի 50 մլն չափաբաժին:

«Մենք ցանկանում ենք այս տարի պատվաստանյութի 80 մլն չափաբաժին մատակարարել Գերմանիա»,-հայտնել է նա Wirtschaftswoche հրատարակությանը:

Նրա խոսքով՝ առաջին եռամսյակում ընկերությունը մատակարարել է 1,8 մլն չափաբաժին, երկրորդում ակնկալում է մատակարարել մոտ 6 մլն դոլարի: Նա նաև հերքել է այս շաբաթ ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրություններն այն մասին, որ ապրիլին հնարավոր է ձախողվեն պատվաստանյութի մինչև 800 հազար չափաբաժին մատակարարումները:

«Մենք մինչ օրս պահպանել ենք մատակարարումների բոլոր պարտավորությունները, որոնք վերցրել ենք մեզ վրա։ Բեռնափոխադրումները ձգձգվում են առավելագույնը մեկ-երկու օրով»,-հայտարարել է նա:

Հայաստան բերված «Սպուտնիկ V» պատվաստանյութը նախատեսված է 7500 հոգու համար. տեսանյութ

Սթեյները չի բացառել, որ Moderna-ն կարող է Գերմանիայում իր պատվաստանյութի արտադրությունը հիմնել: «Մենք այս պահին ուսումնասիրում ենք, թե որ երկրներում կարող ենք ավելացնել մեր արտադրական հզորությունները։ Գերմանիան այստեղ ևս ուշադրության կենտրոնում է»,-հայտարարել է նա։ Նա նաև տեղեկացրել է, որ այս հարցի շուրջ բանակցություններ են անցկացնում Գերմանիայի կառավարության հետ: