ՀՀ նախագահն ընդունել է բուհերի ռեկտորներին. օրակարգում աղմկահարույց օրենքն է

Հայաստանում կրթության ոլորտում մեծ հեղինակություն վայելող երկու կառույցներ հայտարարել են, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում կատարվող փոփոխությունները հակասում են Սահմանադրությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթը քննարկելու նպատակով հանդիպել է մի շարք պետական բուհերի ռեկտորների հետ: Բուհերի ռեկտորներն իրենց տեսակետներն ու մոտեցումներն են ներկայացրել փաթեթի վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

ՀՀ նախագահն ընդունել է բուհերի ռեկտորներին. օրակարգում աղմկահարույց օրենքն է

Հաղորդագրության համաձայն` հանդիպմանը մասնակցել են Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Ռուբեն Աղգաշյանը, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը:

Հիշեցնենք` մարտի 24-ին ԱԺ–ն ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» աղմկահարույց օրենքի նախագիծը։

Գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանն ապրիլի 5-ին հայտարարություն են տարածել` նշելով, որ ԱԺ–ի ընդունած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ հակասում են Սահմանադրությանը։

Երկու հեղինակավոր կառույցները կոչ են արել ՀՀ նախագահին չստորագրել օրենքը։

«Հուսով ենք` ՀՀ նախագահը չի ստորագրի. Վիկտոր Կատվալյանը` աղմկահարույց օրենքի մասին