ԿԲ-ն դոլար կներարկի շուկա. Թունյանը բացատրել է` ինչ է պատրաստվում անել գլխավոր դրամատունը

Հայաստանում դոլարի փոխարժեքը շարունակում է աճել։ Կենտրոնական բանկը քայլեր է ձեռնարկելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՀՀ կենտրոնական բանկը հայտարարել է, որ ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը «թարգմանել» է ԿԲ–ի հայտարարությունը։

«Սա նշանակում է, որ ԿԲ-ն արտարժույթ (դոլար) կվաճառի»,– Facebook–ի իր էջում գրել է Թունյանը։

Ինչո՞ւ է հայկական դրամի փոխարժեքը նվազել, ու ի՞նչ սպասել ամռանը. պարզաբանում է փորձագետը

Ինչպես նշում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը։

Նշենք, որ արժույթի փոխանակման կետերն այսօր դոլարը գնում են 535 դրամով, վաճառում` 542–ով։

Կառավարությունը հակված է վերանայել եկամտահարկի վերադարձի համակարգը