Կապան-Գորիս ճանապարհին հայտնաբերվել են հակատանկային արկեր, ականներ և զինամթերքի մնացորդներ

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Շուռնուխի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Սյունիքի մարզում` Կապան-Գորիս ավտոճանապարհին, հայտնաբերվել են հակատանկային արկեր, ականանետի ականներ և նմանատիպ զինամթերքի մնացորդներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հայաստանի 4 մարզում դեռևս կա ականային վտանգ պարունակող 120 տարածք

Նշվում է` ահազանգն այն մասին, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 43-րդ կմ-ի մոտակայքում՝ դաշտամիջյան հատվածում, արկ է հայտնաբերվել, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են ապրիլի 8-ին, ժամը 17։16-ին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Շուռնուխի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հայտնաբերվածը հանձնել համապատասխան ծառայության աշխատակիցներին։

Արցախում բրիտանական ականազերծող ընկերության լրտեսության մասին քրգործը վարույթ է ընդունվել