ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik.Արցախի քաղաքացիներին բնակեցնելու գործընթացը ժամանակավորապես դադարեցված է։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
«Հյուրանոցներում ազատ սենյակներ չկան»,– նշված է հաղորդագրության մեջ։
2020 թվականի նոյեմբերից սկսած` նախարարությունը պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիներին բնակեցնում է Ստեփանակերտի և ԱՀ շրջանների հյուրանոցներում և հյուրատներում:
Մինչ այսօր Արցախի Հանրապետությունում գտնվող հյուրանոցներում և հյուրատներում բնակեցվել են մոտ 1200 քաղաքացի:
Հյուրանոցներում քաղաքացիները բնակեցվում են ըստ առաջնահերթության (հաշմանդամություն ձեռք բերած անձանց ընտանիքներ, զոհվածների ընտանիքներ, զինծառայողների ընտանիքներ, բազմազավակ ընտանիքներ):
Ստեփանակերտում կառուցվող շենքի բնակարանները կտան Շուշիից ու Հադրութից տեղահանվածներին