ՀՀ նախագահն այցելել է ԳԱԱ. քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը

ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և խորհրդի անդամներն իրենց մտահոգություններն են հայտնել օրենսդրական փաթեթի վերաբերյալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, մասնակցել ԳԱԱ խորհրդի նիստին: Այն հրավիրվել է Հանրապետության նախագահի առաջարկությամբ՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթի վերաբերյալ խորհրդի անդամների տեսակետները լսելու նպատակով: Տեղեկությունը հայտնում են նախագահի աշխատակազմից։

ՀՀ նախագահն այցելել է ԳԱԱ. քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը

«Ինքս եմ խնդրել այս հանդիպումը, որի նպատակը շատ կոնկրետ է՝ կապված օրենքի հետ, որն այսօր իմ սեղանին է,- դիմելով նիստի մասնակիցներին՝ ասել է նախագահ Սարգսյանը: -Ես հանդիպել եմ գիտության և կրթության ոլորտի մի շարք գործիչների հետ, հանդիպելու եմ համալսարանական ռեկտորների ու առանձին դասախոսների հետ: Հանդիպել եմ նախարարին և, վերջնական որոշում ընդունելուց առաջ, կուզեի լսել ձեր կարծիքը»:

Նիստի ընթացքում ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և խորհրդի անդամներն իրենց մտահոգություններն են հայտնել օրենսդրական փաթեթի վերաբերյալ:

ՀՀ նախագահն այցելել է ԳԱԱ. քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը

«Կրթությունը, գիտությունը և նորարարությունը համաչափ չեն ներկայացված: Դրույթները հիմնականում վերաբերում են բարձրագույն կրթությանը, մինչդեռ գիտական և գիտատեխնիկական գործունեությանը վերաբերող դրույթները սակավաթիվ են, ոչ կոնկրետ և հպանցիկ: Հստակ բացահայտված չեն բարձրագույն կրթության և գիտության ոլորտների միասնական արդյունավետ համակարգի ստեղծման գործընթացի ուղիներն ու մեխանիզմները»,- ասել է Ռադիկ Մարտիրոսյանը:

ՀՀ նախագահն այցելել է ԳԱԱ. քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը

Ակադեմիկոսները ներկայացրել են իրենց մտահոգող բազմաթիվ այլ հարցեր: Հանրապետության նախագահի աշխատակազմին են փոխանցվել ԳԱԱ առաջարկությունները:

Նախագահ Սարգսյանը կարևոր է համարել ներկայացված դիտարկումները՝ ընդգծելով, որ գիտությունը, կրթությունը և տեխնոլոգիաները պարզապես բառեր չեն. հենց այդ ոլորտներն են մեր երկրի ապագան: 

«Գիտությունը պետք է զարգանա, 21-րդ դարում առանց նոր տեխնոլոգիաների, առանց գիտության առաջ գնալ հնարավոր չէ, առավել ևս Հայաստանի նման երկրի դեպքում, որը մարդկային ռեսուրսից բացի ուրիշ ռեսուրս չունի»,-մասնավորապես նշել է նախագահը։

Արմեն Սարգսյանը շեշտել է, որ շատ անելիք կա, որ մեր երկիրը ոտքի կանգնեցնենք, և դրա ճանապարհը գիտությունն ու

Հիշեցնենք` մարտի 24-ին ԱԺ–ն ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» աղմկահարույց օրենքի նախագիծը։

Գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանն ապրիլի 5-ին հայտարարություն տարածեցին` նշելով, որ ԱԺ–ի ընդունած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ հակասում են Սահմանադրությանը։ Երկու հեղինակավոր կառույցները կոչ են արել ՀՀ նախագահին չստորագրել օրենքը։