ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ այսօրվա որոնողական աշխատանքների ընթացքում Արցախի փրկարարները Ջրականի շրջանից հայտնաբերել են 7 աճյուն: Եվս 2 աճյուն՝ ենթադրաբար Թալիշի ուղղությունից, հայկական կողմին փոխանցել են ադրբեջանցիները:
«Հայ զինծառայողների ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն»,–նշված է հաղորդագրության մեջ:
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1539 է: