«Թող մի տեղ տանեն` ես էլ պրծնեմ, հարևաններս էլ». որդու մահից հետո կինը դրսում է քնել

61-ամյա Գայանե Սահակյանի տղան 1 շաբաթ առաջ է մահացել։ Երկու օր առաջ տղային հուղարկավորել են, ու կինը դրսում է մնացել։ Տիկին Գայանեն ինսուլտ է տարել` ոտքերը թուլացած են, բացի այդ, առողջական այլ խնդիրներ էլ ունի։ Նախարարությունը խնդրին լուծում տվեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Էրեբունի վարչական շրջանի Ռոստովյան 13 հասցեի շենքի բակում փայտից մի նստարան կա. արդեն երկու օր է, ինչ 61-ամյա Գայանե Սարգսյանն այնտեղ է գիշերում։ Կնոջ տղան օրեր առաջ է մահացել, և թաղումն անելուց հետո կինն անօթևան է մնացել։

«Թող մի տեղ տանեն` ես էլ պրծնեմ, հարևաններս էլ». որդու մահից հետո կինը դրսում է քնել

Տիկին Գայանեի հարևաններն օգնում են ինչով կարող են, սակայն չգիտեն` ինչ անեն, որպեսզի կինն այլևս դրսում չմնա։ Կինն ապրել է Ռոստովյան 13 շենքի 1-ին բնակարանում։ Պարտքերի պատճառով 1.5 տարի առաջ ծախել էին տունը։

«Թող մի տեղ տանեն` ես էլ պրծնեմ, հարևաններս էլ». որդու մահից հետո կինը դրսում է քնել

«Տանտերը քանի որ գիտեր` բնակվելու տեղ չունեին էս խեղճերը, թողել էր, որ ապրեն հենց էնպես։ Իսկ Գայանեի տղան` Հակոբը, լյարդի ցիռոզ ուներ և 1 շաբաթ առաջ մահացավ։ Տան տերերը, մենք` հարևաններով, հավաքվեցինք և թաղում արեցինք, հետո տանտերը դուռը փակեց, գնաց։ Էս կինն էլ տեղ չունի գնալու. մնացել է դրսում»,–ասաց տիկին Գայանեի հարևանուհին` Աննա Դավթյանը։

«Թող մի տեղ տանեն` ես էլ պրծնեմ, հարևաններս էլ». որդու մահից հետո կինը դրսում է քնել

Նա պատմեց նաև, որ նախորդ տարի տիկին Գայանեին ինսուլտ է խփել, ինչի հետևանքով ոտքերը թուլացել են, և հիմա միայնակ քայլել չի կարող։ Բացի այդ, կինը տառապում է շաքարային դիաբետով, լսողության հետ կկապված խնդիրներ էլ ունի։ Տիկին Գայանեին, ըստ հարևանների, օրեր առաջ նորից ինսուլտ է խփել, վիճակն ավելի է վատացել։

«Թող մի տեղ տանեն` ես էլ պրծնեմ, հարևաններս էլ». որդու մահից հետո կինը դրսում է քնել

Տիկին Գայանեն Վրաստանից է։ 1990-ականներին է երկու երեխաների հետ ՀՀ եկել։ Դուստրը դեռ տարիներ առաջ է մահացել քաղցկեղից, և կինը որդու հետ էր ապրում։

«Թող մի տեղ տանեն` ես էլ պրծնեմ, հարևաններս էլ». որդու մահից հետո կինը դրսում է քնել

Կնոջ հարևաններից մեկ ուրիշն էլ` Արծվիկ Յայլախանյանը, պատմեց, որ Գայանեի տղան աշխատել է տաքսի ծառայությունում, իսկ կինը, նախքան առողջական խնդիրները, մաքրուհի է եղել։

«Թող մի տեղ տանեն` ես էլ պրծնեմ, հարևաններս էլ». որդու մահից հետո կինը դրսում է քնել

«Իր համար հիմա շատ դժվար է` որդին մահացավ, ինքն էլ անօթևան մնաց։ Գոնե ծերանոց տանեն։ Իր հետ խոսել ենք, համաձայն է, միայն թե տանիք ունենա գլխին։ Էս ի՞նչ վիճակ է, ողջ գիշեր մենք էլ չենք կարողանում քնել։ Հարևաններից մեկի փոքր թոռն եկել, ասում է` իմ կասը բացեք, սնունդ ու տակդիր առնենք Գայան տյոտային։ Արդեն երեխեքն են ազդվել»,–ասաց տիկինը Արծվիկը։

«Թող մի տեղ տանեն` ես էլ պրծնեմ, հարևաններս էլ». որդու մահից հետո կինը դրսում է քնել

Հարևաններն առաջարկել են, որ 1-2 օրով իրենց տանը մնա, սակայն կինը հրաժարվել է` ասելով, որ խնդիրը 1-2 օրում չի լուծվի, ի վերջո դրսում է մնալու։ Դրսում մնացած կնոջն այժմ հարևաններն են խնամում։ Ասում են` մի քանի օր է` ուր ասես չեն դիմում, բայց կնոջն այդպես էլ չեն օգնում, որևէ վայր չեն տեղափոխում։ Ասում են նաև, որ տիկին Գայանեն հաշմանդամության կարգ չունի` այդ հարցով չեն զբաղվել։

Նշենք, որ տիկին Գայանեն զրույցի ողջ ընթացքում չխոսեց։ Միայն արտասվում էր։ Զրույցի վերջում, երբ պետք է հեռանայինք, կինն ասաց.

«Թող մի տեղ տանեն, աղջիկ ջան, ես էլ պրծնեմ, հարևաններս էլ»։

«Թող մի տեղ տանեն` ես էլ պրծնեմ, հարևաններս էլ». որդու մահից հետո կինը դրսում է քնել

Խնդրի առնչությամբ դիմեցինք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ կնոջը տեղափոխել են նախարարության ենթակայությամբ գործող խնամքի կենտրոններից մեկը։

Անօթևան հերոսը. կրակից երեք երեխաների փրկած բազմազավակ հային փողոց են վռնդում