Առաջնագծում անմխիթար վիճակ է, իսկ ՊՆ-ն անգործություն է դրսևորում. «Ժողովուրդ»

Թերթը գրում է, որ պատերազմի ավարտից հետո մինչ օրս առաջնագծում ինժեներատեխնիկական որևէ աշխատանք չի կատարվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից 6 ամիս անց Հայաստանն ապահով առաջնագիծ չունի: «Ժողովուրդ» թերթը գրում է` Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի նոր սահմանները չունեն անգամ տարրական կահավորում, հայ զինծառայողները սահմանը պահում են սարերի վրա՝ առանց խրամատների և պաշտպանվելու համար նվազագույն պայմանների։

ՊՆ գնդապետը կաշառք է վերցրել պատերազմին զինծառայողներին առաջնագիծ չուղարկելու համար

Ըստ թերթի` այս իրավիճակը խոսում է պաշտպանության նախարարության, նախարար Վաղարշակ Հարությունյանի և ԶՈւ գլխավոր շտաբի պետի աշխատասենյակը զբաղեցնող Արտակ Դավթյանի անգործության մասին: Մասնավորապես պատերազմի ավարտից մինչ այսօր առաջնագծում ինժեներատեխնիկական որևէ աշխատանք չի կատարվել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում է ուղարկել ՊՆ և հետաքրքրվել՝ ինչո՞ւ առաջնագծում ինժեներատեխնիկական աշխատանքներ չեն իրականացվում, ո՞րն է այդ ամենի պատճառը:

«3 երեխաներիս ի՞նչ անեմ». հայրն ու որդին զոհվել են նույն օրը` պաշտպանելով սեփական գյուղը

«ՀՀ ԶՈւ նոր հետպատերազմյան բնագծերում ինժեներական աշխատանքները կատարվում են մշտապես: Աշխատանքների ընթացքը երբեմն պայմանավորված է եղանակային պայմաններով, բարձրադիր լեռնային ռելիեֆով, ձյան շերտով (մինչև 3 մ հաստության), ճահճակալած և այսօր սառած տեղամասերով»,–հայտնել են նախարարությունից։

Թերթը հավելում է` ըստ էության ՊՆ–ն ևս հաստատում է, որ առ այսօր առաջնագծի կահավորման համար որևէ աշխատանք չի կատարվել, քանի որ 500 կմ-ից ավել առաջնագիծը հիմնականում ցուրտ բնակլիմայական պայմաններում է, բարձրադիր լեռնային ռելիեֆով:

Արտակ Դավթյանն այցելել է արևելյան զորամասեր, ծանոթացել սահմանին տիրող օպերատիվ իրավիճակին