ՌԱԴԻՈ

Զենքի արտադրության տեխնոլոգիաներ ունեցող երկրները շատ ավելի մեծ միջազգային կշիռ ունեն

«Իրականում» հաղորդման հեղինակ Արման Վանեսքեհյանն անդրադարձել է հակաամերիկյան կոալիցիայի գաղափարին, ռուս-չինական հարաբերություններին և այն հանգամանքին, որ ԱՄՆ-ն է այնպիսի իրավիճակ ստեղծել, որ զենք-զինամթերքի միջազգային շուկան քաղաքական փաստարկի լրջագույն տարր է դարձել։
Sputnik
Զենքի արտադրության տեխնոլոգիաներ ունեցող երկրները շատ ավելի մեծ միջազգային կշիռ ունեն

Իրականում արդեն կարելի է փաստացի խոսել այն մասին, որ աշխարհում հակաամերիկյան լուրջ կոալիցիա է ձևավորվել: Ու դա տեղի է ունեցել հենց այն քաղաքականության շնորհիվ, որը գլոբալ քաղաքական հարթակներում Միացյալ Նահանգների ներկայիս` Բայդենի, վարչակազմն է որդեգրել:

Եվրոպացիները փորձելու են միջուկային գործարքի ծրագրում Իրանի ու ԱՄՆ-ի դիրքերը համաձայնեցնել

Որքան էլ փորձում են Վաշինգտոնում նման հնարավորությունները տապալել (ինչպես ասում են` մեջքի hետևում ցանկացած կոալիցիոն առաջընթաց պառակտել), միևնույն է` չի ստացվում:

ԱՄՆ-ն նորից ուզում է բոլորին ապրել սովորեցնել․ Ռուսաստանն ու Չինաստանը հրավիրյալներ են

Արդեն գիտենք, որ Չինաստանն Իրանի հետ 25-ամյա ռազմավարական պայմանագիր է կնքել։ Գիտենք նաև, որ նման մի պայմանագիր էլ Մոսկվան ու Թեհրանն են պատրաստում. այս մասին կխոսենք ապրիլի 13-ից հետո, երբ Իրան կայցելի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նաև տեղյակ ենք, որ Մոսկվայի ու Պեկինի միջև լուրջ դիվանագիտական գործընթացներ են ընթանում։