Թուրքական ռազմական NF-5 ինքնաթիռ է կործանվել. Թուրքիայի ՊՆ–ն հաստատել է տեղեկությունը

Կործանված ռազմական ինքնաթիռը ներգրավված էր Türk Yıldızları (Թուրքական աստղեր) խմբի կազմում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. Թուրքիայի ռազմաօդային ուժերի NF-5 կործանիչ ինքնաթիռը կործանվել է Թուրքիայի Քոնյա նահանգում ուսումնական թռիչքի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը։

Ե՞րբ օդ կբարձրանա ռուսական ՄիԳ–41 կործանիչը

Ինքնաթիռի կործանման ու օդաչուի մահվան մասին ավելի վաղ հայտնել էր Sabah թերթը`նշելով, որ ինքնաթիռը ներգրավված էր Türk Yıldızları (Թուրքական աստղեր) բարձրագույն օդանավավարության թիմում:

«Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռը, որն ուսումնական թռիչք էր կատարում Քոնյայում, անհայտ պատճառով վթարի է ենթարկվել ժամը 14.15-ին: Իրականացվում է քննություն», - Twitter- ում հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

Թուրքիայի ռազմական գերատեսչությունը հաստատել է նաև կործանված ինքնաթիռի օդաչուի մահվան լուրը։

Երեկ` ապրիլի 6-ին Սիրիայում ռազմաբազայի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով Թուրքիայի 12 զինվորականներ էին մահացել։