Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի երիտասարդների ռեկորդ է սահմանել

Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. Ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնությունում դարձել է B խմբի հաղթող՝ երկամարտի 346 կգ արդյունքով, տեղեկացնում է armsport.am-ը։

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնության չեմպիոնները հայտնի են

Հայ ծանրորդը նաև Եվրոպայի երիտասարդների ռեկորդ է սահմանել՝ հրում վարժությունում ցույց տալով 196 կգ արդյունք։

Թե Ռաֆիկ Հարությունյանի վերջնական հաշվարկներով որ տեղը կզբաղեցնի՝ պարզ կլինի A խմբի մրցման ավարտից հետո։

Հիշեցնենք՝ Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար: