ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի- Sputnik. Այսօր Մոսկվայում կայացած Պուտին– Փաշինյան հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՌԴ խաղաղապահների ներկայությունը ԼՂ–ում` նշելով, որ դա կարևոր գործոն է տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովնման տեսանկյունից։
«Այս համատեքստում հուսով եմ այսօր ձեզ հետ քննարկել նաև ձեր տեսակետը` տարածաշրջանում անվտանգության համակարգերի «ճարտարապետությունը»` Հայաստանում, ԼՂ–ում ու դրա շուրջ և ընդհանրապես ամբողջ տարածաշրջանում։ Իհարկե, հույս ունեմ նաև, որ այսօր կքննարկենք նաև հայ–ռուսական միացյալ զորախմբի, համատեղ ՀՕՊ համակարգի գործողության որոշ մանրամասներ։ Կան որոշ հարցեր, որոնք ես հույս ունեմ այսօր մեզ կհաջողվի ճշգրտել»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այյցով Մոսկվա է մեկնել այսօր` ապրիլի 7-ին։ Մինչ այդ նա հարցազրույց էր տվել ՌԻԱ Նովոստիին և ասել` ինչ թեմաներ է քննարկելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, խոսել էր հայկական բանակում տիրող իրավիճակի մասին, անդրադարձել ԶՈւ գլխավոր շտաբին ու ԱԺ արտահերթ ընտրություններին:
Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են ռազմատեխնիկական համագործակցությունը