ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ճանաչված երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել որդու հետ և շնորհավորել կանանց Մայրության ու գեղեցկության տոնի կապակցությամբ։
«Աստծո ամենագեղեցիկ պարգևը մայրանալն է՝ մայր լինելը։ Մայրությունը վեր է ամեն կոչումներից։ Շնորհավորում եմ բոլոր մայրերին` իմ մայրիկի գլխավորությամբ»,-գրել է երգչուհին։
Գրառման վերջում երգչուհին հեշթեգով նշել է՝ մայրանալը հրաշք է։
Երգչուհու երկրպագուները մեկնաբանություններում շնորհավորել են երգչուհուն և մաղթանքներ հղել։
«Հրաշք եք, շնորհավոր ձեր տոնը։ Միշտ ուրախ ու երջանիկ լինեք։ Աստված պահապան լինի ձեր սիրուն ընտանիքին»,-գրել են նրանք։
«Ինչ հուզիչ է». Հռիփսիմե Հակոբյանի որդին օդանավակայանում համբույրներով «լողացնում» է մորը
Նշենք, որ հայկական շոու բիզնեսի ամենաքննարկվող զույգերից մեկը` երգիչ Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանը, երկար ժամանակ ընկերություն անելուց հետո ամուսնացել են 2013 թվականի հուլիսի 4-ին: Նրանց հարաբերությունների մասին խոսակցությունները շատ վաղուց կային, սակայն զույգը բառ անգամ չէր ասում այդ մասին: Ակնհայտ հարաբերությունները նրանք խնամքով թաքցրին անգամ նշանադրությունից հետո: Հիմա նրանց որդին` Լեոն, 6 տարեկան է։