ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները կարևոր հարցեր են քննարկել

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն անդրադարձել են նաև Սյունիքի անվտանգային խնդիրների լուծմանը վերաբերող հարցերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն այսօր զրուցել են հեռախոսով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Փաշինյանն ասել է` ինչ է քննարկելու Պուտինի հետ. մոսկովյան այցից առաջ նա հարցազրույց է տվել

«Դաշնակից երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի և հայ-ռուսական միացյալ զորախմբի գործունեությանը, հայկական բանակում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումներին, ինչպես նաև Սյունիքում անվտանգային խնդիրների լուծմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ ՊՆ–ի` Վաղարշակ Հարություննյանն ու Սերգեյ Շոյգուն անդրադարձել են նաև ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող առաքելության ընթացքին:

Պետք է հայ-ռուսական զորախումբ ստեղծել՝ ի հակադրություն թուրք-ադրբեջանականի. փորձագետ