ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի- Sputnik. Սանկտ Պետերբուրգի հայտնի պետական Էրմիտաժը պաշտոնական բողոք է ստացել անչափահաս այցելուների վրա մերկ քանդակների բացասական ազդեցության վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք շատ բարձր ինտերակտիվություն ունենք՝ մեզ շատ են գրում, շատ են բողոքում և երբեմն` շատ ագրեսիվ։ Բայց կան կարևոր առաջարկներ և պահանջներ, որոնք պետք է հաշվի առնել ապագայի համար։ Կար ժամանակ, որ ես ծիծաղում էի, երբ մեզ ասում էին` հավաքեք ձեր բոլոր մերկ քանդակները մեկ սենյակում ու մուտքի մոտ փակցրեք «18 +» նշանը՝ մեր երեխաներին չփչացնելու համար։ Բայց սա արդեն պաշտոնական բողոք է, որը մեզ է հղվել պաշտոնական մարմիններից, և մենք դրան արձագանքում ենք»,- լրագրողների հետ զրույցում ասել է թանգարանի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին:
Տնօրենը չի հստակեցրել, թե որ կոնկրետ որ գերատեսչությունից է բողոքը ստացվել։
Ուժասպառ սովի սարսափելի ճռռոցը, կամ ինչպես էին գերմանացիներից թաքցնում Էրմիտաժի գանձերը