ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում, գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել: 72-ամյա պացիենտներից մեկը հիվանդասենյակի պատուհանից նետվել է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Առողջապահության նախարարությունն առաջարկում է դիահերձել COVID-19-ի հետևանքով մահացածներին
«Տղամարդը ստացիոնարում բուժման ընթացքում հրաժարվել է բժշկական օգնությունից: Հոգեբանի հետ բազմաթիվ զրույցներից հետո վերջինս նույնպես չի փոխել իր կարծիքը և դարձյալ հրաժարվել է բուժումից: Լուսադեմին գտել են նրա դին»,–ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ այժմ տեղում աշխատում է ոստիկանությունը հանգամանքները պարզելու համար: