ՌԱԴԻՈ

Այդ մարդկանց օգնելու կարիք կա. Խաչատրյանը` մեքենաների առքուվաճառքից տուժած անձանց մասին

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է մեքենաների առքուվաճառքով զբաղվող մարդկանց խնդիրներին, առավել ևս, որ Հայաստանից ավտոմեքենաների ներկրումը Ռուսաստան գործնականում դադարել է:
Sputnik
Այդ մարդկանց օգնելու կարիք կա. Խաչատրյանը` մեքենաների առքուվաճառքից տուժած անձանց մասին

Վահագն Խաչատրյանի դիտարկմամբ` փաստորեն արվում է ևս մեկ խստացում, և այն մարդիկ, ովքեր նախկինում մեքենաներ էին ներկրել, սպասումների մեջ էին` պայմանավորված կորոնավիրուսով, հույս ունեին, որ սահմանները կբացվեն, իրենք ազատ երթևեկելու իրավունք կունենան ու կգտնեն նոր գնորդներ, սակայն այժմ դրա հետ կապված նույնպես կիրառվում է սահմանափակում։ 

«Սա անկասկած հարուցելու է խնդիրներ։ Այդ մարդկանց օգնելու անհրաժեշտություն կա։ Իհարկե ինձ կարող են հակադարձել` ասելով, որ յուրաքանչուրն իր անձնական ռիսկի հաշվին է այդ գործն արել, հետևաբար պետությունն այդտեղ որևէ պարտավորություն չունի, ու թեև ես կիսում եմ այդ տեսակետը, բայց այն, ինչ տեղի ունեցավ անցյալ տարի, այդ մարդկանց` ներկրողների ու գործարարների մեղքով չէր։ Պարզապես համավարակով պայմանավորված ֆորսմաժորային իրավիճակ է եղել»,– նշեց տնտեսագետը։

Համարը փակելն այլևս չի օգնի. վարորդների բողոքները դատարանները կքննեն գրավոր ընթացակարգով

Խաչատրյանը վկայակոչեց այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակում պետությունը որոշեց առանձին տնտեսական բնագավառներին օգնել և իրականացրեց սոցիալական աջակցության հակաճգնաժամային 23 ծրագիր։ Առանձին ծրագրերն անցյալ տարվա մայիսից մինչ օրս շարունակվում են, ինչն, ըստ Խաչատրյանի, ողջունելի է։ Հաշվի առնելով, որ մեքենաների առքուվաճառքով զբաղվողները ՀՀ քաղաքացիներ են` այդ ամենում ընդգրկված են բազմաթիվ մարդիկ ու այլ կառույցներ, հետևաբար կարիք կա քննարկել խնդիրը։

«Եթե վերոհիշյալ որոշումը որևէ կերպ հակասում է Եվրասիական տնտեսական միության գաղափարին, ապա այդ հարցը պետք է բարձրացնել և լուծել։ Ըստ նրա` եթե նույնիսկ որոշումը սպասարկում է ՌԴ–ի կամ մեկ այլ երկրի շահերին, բայց չի բավարարում ընդհանուր տրամաբանությանը, ապա պետք է դրվի ընդհանուր օրակարգում և լուծվի»,– ասաց տնտեսագետը։   

Խաչատրյանի կարծիքով` ներկրված մեծ թվով մեքենաները վերջին երկու տարում զգալիորեն կորցրել են իրենց արժեքը, և մարդիկ ֆինանսական կորուստների պատճառով ուղղակի պատրաստ են ինչ–ինչ գնով վաճառել, միայն թե կարողանան իրենց ֆինանսական պարտավորությունները փակել։ Հետևաբար, հաշվի առնելով այս հանգամանքը` խնդիրը պետք է դառնա քննարկման առարկա, որպեսզի հնարավոր լինի այդ մարդկանց ինչ–որ կերպ օգնել։     

Հիշեցնենք, որ «Ռոսիա -24» հեռուստաալիքի եթերում Ռուսաստանի երթևեկության անվտանգության պետական տեսչության պետ Միխայիլ Չերնիկովը հայտարարել էր, որ ՌԴ–ում մշակվել է տրանսպորտային միջոցների սեփականատերերի գրանցման համակարգ տեղեկատվական մեկ միասնական բազայում և այժմ հեշտությամբ կարելի է հետևել այն վարորդներին, ովքեր ցածր գնով մեքենա են գնել և այն ԱՊՀ երկրներից ներկրել Ռուսաստան:

Նրա խոսքով՝ բոլոր կանգառներից նման ավտոմեքենաների վարորդների  տվյալները փոխանցվում են միասնական տեղեկատվական բազա: Բացի այդ, այդ տրանսպորտային միջոցներին կարելի է հետևել՝ ֆոտո և տեսախցիկների միջոցով: