Ատամների ցավը կարող է վտանգավոր հիվանդության ախտանիշ լինել

Մասնագետն ասել է, թե ինչ առողջական խնդիրների մասին կարող են հուշել ատամների տհաճ զգացողությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Վերին ծնոտի ատամների ցավը կարող է կապված լինել քաղցկեղի հետ։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգ Օլեգ Յանուշևիչը «Մոսկվա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Երբեմն դրանք առաջանում են հայմորային խոռոչում։ Ուռուցքային գործընթաց է զարգանում, և այն նույնպես կարող է ազդել ատամների մեջ եղած զգացողությունների վրա», – ասել է Յանուշրիչը:

Դժբախտ պատահար COVID-19 սպասարկող ԲԿ–ներից մեկում. 72-ամյա պացիենտը նետվել է պատուհանից

Բացի այդ, ըստ ատամնաբույժի, ատամների ցավը կարող է ահազանգել նաև հայմորիտի մասին:

 «Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ատամները  հայմորային խոռոչներին շատ մոտ են գտնվում։ Եվ եթե հայմորիտ է առաջանում, այն կարող է տհաճ զգացողություններ առաջացնել ատամների մեջ», – պարզաբանել է մասնագետը։

Բժիշկն ավելացրել է, որ եղանակի ու մթնոլորտային ճնշման փոփոխությունները, ինչպես նաև ջերմաստիճանի անոմալիաները ոչ մի կերպ չպետք է անդրադառնան ատամների զգացողությունների վրա:

Նրա խոսքով՝ սառը ջերմաստիճանները կարող են միայն ավելացնել բերանի խոռոչի որոշ հիվանդությունների ախտանիշները։