Արտակ Դավթյանն այցելել է արևելյան զորամասեր, ծանոթացել սահմանին տիրող օպերատիվ իրավիճակին

Դավթյանը հրահանգներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակն էլ ավելի բարձրացնելու վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասեր, ստուգել անձնակազմի պատրաստականության մակարդակը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը և հավելում, որ այցը եղել է երեկ` ապրիլի 6–ին։

Արտակ Դավթյանն այցելել է արևելյան զորամասեր, ծանոթացել սահմանին տիրող օպերատիվ իրավիճակին

«ԶՈւ գլխավոր շտաբի պետն եղել է նաև 2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում, տեղում ծանոթացել սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, մարտական հերթապահության կրման պայմաններին, առաջնագծում իրականացվող ինժեներական և ամրաշինական աշխատանքներին»,–ասված է հաղորդագրության մեջ։

Արտակ Դավթյանն այցելել է արևելյան զորամասեր, ծանոթացել սահմանին տիրող օպերատիվ իրավիճակին

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հրահանգներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակն էլ ավելի բարձրացնելու վերաբերյալ։