Ալեն Սիմոնյանը լավ լուր ունի. «Մարիամս ու ես ևս մի բալիկ կունենանք»

Ազգային ժողովի փոխնախագահի ընտանիքը շուտով կհամալրվի ևս մեկ անդամով։ Նա հայտնել է երեխայի սեռը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը կանանց ու աղջիկներին շնորհավորել է Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ և լավ լուր հայտնել Facebook–ի իր էջում։

«Այս գեղեցիկ օրվա խորհրդին հետևելով՝ ուզում եմ ձեզ լուր հայտնեմ՝ մեր ընտանիքը շուտով կհամալրվի: Մարիամս ու ես ևս մի բալիկ կունենանք: Աղջիկս՝ Վիկտորիան, և տղաս՝ Ռոբերտը, եղբայր, իսկ Հայաստան աշխարհը ևս մի որդի կունենա»,– նշել է նա:

Սիմոնյանը սեր, երջանկություն ու շատ–շատ բալիկներ է մաղթել կանանց, քանզի, նրա խոսքով, ոչինչ այդքան չի գեղեցկացնում կնոջը, ինչպես մայրությունը։

Մայրությունը վեր է ամեն կոչումներից․ Հռիփսիմե Հակոբյանը որդու հետ լուսանկար է հրապարակել

Մայրերը եղել են հայրենիքի կարևորագույն հիմնասյունը. ՀՀ նախագահը ուղերձ է հղել