Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն

Նախնական տվյալներով` վերջինս ռազմագործողությունների մասնակիցներից է: Նրա ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր իրականացված որոնումները դարձյալ ապարդյուն են ավարտվել: Սակայն, ադրբեջանական կողմը, հետկեսօրին Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն: Տեղեկությունը հայտնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Պատերազմից 6 ամիս անց գտնվել է Հայաստանի հավաքականի նախկին բասկետբոլիստի աճյունը

«Նախնական տվյալներով` վերջինս ռազմագործողությունների մասնակիցներից է (ՊԲ զինծառայող, կամավորական, կամ պահեստազորային): Նրա ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն»,–ասված է հաղորդագրության մեջ:

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել կամ փոխանցվել է ընդհանուր 1530 աճյուն, նախնական տվյալներով՝ 27-ը քաղաքացիական անձինք են:

Որոնումները կշարունակվեն վաղը՝ Ջրականի (Ջաբբրայիլ) շրջանում: 

Զոհված զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տվել