ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik.Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի հայերի միության նախագահը Սարգսյանին տեղեկացրել է իրենց կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների և ծրագրերի մասին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-սփյուռք հարաբերություններին:
Երկուստեք ընդգծվել է սփյուռքի կարևոր դերը երկրի հետագա զարգացման գործում:
Հիշեցնենք` Արա Աբրահամյանն արդեն հայտարարել է, որ մասնակցելու է ամռանը Հայաստանում նախատեսված ԱԺ արտահերթ ընտրություններին։