Երևանում ապրիլի 8-ին որոշ ժամանակով կդադարեցվի համար 26, 38 և 99 երթուղիների սպասարկումը

Քաղաքապետարանը ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik․ Երևանում ապրիլի 8-ին մինչև կեսօր կդադարեցվի ներհամայնքային 26, 38 և 99 երթուղիների սպասարկումը: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

«Նշված երթուղիների սպասարկումը կդադարեցվի նոր ավտոբուսների զննման համապատասխան գործընթացի նպատակով։ Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետարանն ավելի վաղ հայտարարել էր, որ մեկ-երկու շաբաթը մեկ հաճախականությամբ նոր շարժակազմով շահագործվող երթուղիներ են լինելու։ Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը մարտի 17-ին հայտնեց, որ ժամկետները փոքր-ինչ հետաձգվում են ավտոբուսների մատակարարի՝ ռուս-վրացական սահմանին ունեցած բարդությունների հետ կապված։